Յունիսեֆ. Վրաստանում երեխաներին խիստ են դաստիարակում
Երեխաների դաստիարակության խիստ միջոցները, որոնք ընդունված են Վրաստանում, անթույլատրելի են, քանի որ դա խախտում է երեխաների իրավունքները: Վրացական լրատավամիջոցի հետ զրույցում ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը:
Յունիսեֆ-ի կողմից անցկացրած վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ Վրաստանի բնակչության 45 տոկոսը թույլատրելի է համարել երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունը: 60 տոկոսն էլ ասել է, որ խիստ մեթոդներն առավել արդյունավետ են:
«Կա նման հասկացություն. «Իմ երեխան է, ինչպես ուզեմ նրա հետ կվարավեմ»: Սակայն դա կարծրատիպ է, որը ցավոք մեր երկրում էլ կա: Իսկապես, իրավիճակն անհանգստացնող է»,-ասել է Յունիսեֆ-ի ներկայացուցիչ Մայա Կուրցիկիձեն:
Նրա խոսքով, բռնություններն առավել հաճախ տեղի են ունենում ընտանիքներում, սակայն դրա մասին ոչ ոք չի պատմում:
«Բռնությունն ազդում է երեխայի ֆիզիկական զարգացման ու զգացմունքային-հոգեբանական վիճակի վրա: Ընդ որում, ինքն էլ սկսում է բռնություն կիրառել ուրիշների նկատմամբ»,-ասել է նա:
Հարևան երկրում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ավելի շատ երեխաներին պատժում են նստատեղին խփելով, նրան թափահարում են, մազերը քաշում, ականջները ձգում: Բացի այդ ծնողները հաճախ են զայրանում երեխաների վրա, վիրավորում են նրանց, սպառնում, որ կհրաժարվեն նրանցից: