Ջանի Ինֆանտինոն ընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Փետրվարի 26-ին Ցյուրիխի «Հալենշտադիոն» մարզահամալիրում կայացավ ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսը: ՖԻՖԱ-ի կոնգրեսի պատվիրակների թվում էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ ու գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Բազմաթիվ օրակարգային հարցերից մեկն էր ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները: ՖԻՖԱ-ի անդամ երկրների պատվիրակների քվեարկության արդյունքում, հավաքելով 115 ձայն, ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն: