Նախնական տվյալներով Իրանի Մեջլիսի ընտրություններում հաղթում են պահպանողականները
«Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավորներ են ընտրվել Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ արդեն հայտնի են 40 հազար քվեատուփերի արդյունքները, ըստ որոնց՝ Մեջլիսի 290 մանդատների 60 տոկոսը բաժին է ընկնում պահպանողականներին, իսկ 30 տոկոսը՝ բարեփոխականներին, կառավարությանն աջակցողներին ու անկախ թեկնածուներին:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հոսեյն Ալի Ամիրին, ամփոփելով նախօրեին Իրանում տեղի ունեցած Մեջլիսի և Բանիմացների ժողովի ընտրություններին քվեարկողների մասնակցության այս պահի արդյունքները, նշել է, որ նախնական տվյալներով ընտրություններին մասնակցել է 32 միլիոն մարդ, որը կազմում է 60 տոկոս:
ԻԻՀ ՆԳ նախարարության տվյալներով՝ 51 հազար 704 քվեատուփերից այս պահի դրությամբ Մեջլիսի ընտրությունների համար հաշվել են 42 հազար 161, իսկ Բանիմացների ժողովի համար՝ 44 հազար 647 քվեատուփ:
«ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Մեջլիսի հայազգի պատգամավորներ են ընտրվել Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում