Փորձագետ. Սիրիայում հրադադարը երկար չի տևի
Սիրիայում այսօր գիշեր ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում: Սիրիական խնդրի կարգավորման համաձայնությունը հաստատվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից: Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նախագծին կողմ են քվեարկել ՄԱԿ ԱԽ անդամ 15 երկիր:
Նշվում է, որ Անվտանգության խորհուրդի անդամները կոչ են արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու նրա հատուկ ներկայացուցչին վերսկսել բանակցությունները սիրիական ընդդիմություն ու իշխանության միջև:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանն անդրադառնալով հրադադարի ռեժմի պահպանմանը, նշեց, որ բարդ է ասել, թե այդ հրադադարը ինչպես կհաստատվի, ինչքան կտևի:
«Բայց կարծում եմ, որ երկար չի տևելու: Չափազանց կարևոր են քաղաքական բանակցությունները, սակայն դրանք կարող են լինել կրկին մարտավարական հարթության մեջ: Սիրիայում այսօր ուժերի հարաբերակցությունն ու հատվածայնությունն այնպիսին է, որ դա զուտ տեխնիկապես իրականացնելը բավական բարդ է, չափազանց լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս, հարցականները շատ են»,-ասաց թուրքագետը: