Թուրքիայի մեջլիսի քաղաքական ուժերից միայն HDP-ն է հրաժարվել Խոջալուի մասին կեղծիքներ քարոզելուց
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Իսմաիլ Քահրամանի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները Խոջալուի դեպքերի 24-րդ տարելիցի կապակցությամբ տարածել են Հայաստանին դատապարտող հայտարարություններ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ադրբեջանական կեղծ թեզերի պաշտպանությամբ հանդես են եկել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), քեմալականների «ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և գորշ գայլերի «Ազգայնական շարժում» կուսակցությունների խմբակցության ղեկավարները:
Թուրքական մեջլիսում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերից միայն ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) խմբակցությունն է զերծ մնացել Հայաստանի ու հայկական զինուժի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց կա գրավոր հայտարարություն տարածելուց:
Այս փաստին անդրադարձած թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթը դժգոհություն է հայտնում HDP-ի դրսևորած այդ կրավորական պահվածքի համար և այդ կուսակցությանն անվանում՝ «Հայերի սիրահար HDP»:
Աղբյուրը հիշեցնում է, որ ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակետերից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք: Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը:
Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին