Մենք պետք է երկխոսության մեջ մտնենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ. Պապյան
Ադրբեջանում բնակվող բնիկ, էթնիկ ժողովուրդներն այսօր ունեն գոյապահպանման, մշակույթի, լեզվի պահպանման խնդիրներ: «Ադրբեջանական Հանրապետության բնիկ ժողովուրդները. իրականություն և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի տնօրեն, արևելագետ Գառնիկ Ասատրյանը:
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել է Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը և Մոդուս վիվենդի կենտրոնը:
Մոդուս վիվենդի կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյանի խոսքով, ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող պետականազուրկ ժողովուրդները, հանրությունն ունեն մի քանի բնորոշիչներ՝ բոլորը տեղաբնիկներ են, հազարամյակների խորքը գնացող մշակույթի կրող, լեզվաբանական առումով չեն պատկանում իրենց վրա վերահսկողություն սահմանած ադրբեջանական թուրքերի լեզվաընտանիքին, պետականազուրկ հանրությունների զգալի մասը բաժանված են, հոծ զանգվածներով ապրում են հարևան երկրների հարակից տարածքներում: Ըստ նրա, թալիշները բնակվում են Ադրբեջանում, Իրանում, լեզգիները՝ Ադրբեջանում, ՌԴ-ում, Դաղստանում:
«Բոլոր տեղաբնիկ ժողովուրդների մոտ նկատելի է վերադարձ, շարժ դեպի ազգային ինքնության արմատները»,- ասաց Ա.Պապյանը՝ հավելելով, որ միտում է նկատվում այն ուղղությամբ, որ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների մեջ ավելանում են այն մարդկանց թիվը, ովքեր հասկանում են, որ հայերը եղբայրական ժողովուրդ են:
Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է բարեկամական հարաբերություններ հաստատի Ադրբեջանում ապրող բնիկ ժողովուրդների, կրոնական խմբերի հետ: Ըստ Ա. Պապյանի, Ադրբեջանում նրանց թիվը անցնում է մեկ-երկու միլիոնը (յուրաքանչյուր խմբի):
«Մենք պետք է երկխոսության մեջ մտնենք նրանց հետ: Իրենք հասկանում ենք, որ հայերը նույնպես Սովետական Ադրբեջանի կազմում, ինչպես իրենք, ճնշումների են ենթարկվել, հասկանում են, որ անիմաստ է կռվել մեր դեմ, թեև ղարաբաղյան պատերազմի ժամանակ կռվել են»,- ասաց նա՝ կրկին ընդգծելով, որ Հայաստանի խնդիրն է ավելի բարեկամական հարաբերություններ հաստատել այդ ժողովուրդների հետ:
Ա. Պապյանը նշեց, որ նման քննարկումները օգնում են նրանց ինքնագիտակցության բարձրացման հարցում. «Նրանք չունեն այդ մտավորականությունը, թույլ չեն տվել զարգանալ, արտահայտվել: Ադրբեջանում ճնշված են»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան