Ադամ Շիֆ. Սումգայիթյան ջարդերը պատահականություն չէին
ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Կոնգրեսին հայտարարություն է հղել, որով ոգեկոչել է Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցը: Այս մասին փոխանցում է «Ասբարեզ»-ը:
«Ջարդերը պատահականություն չէին: Դրանք տարիներ շարունակ տևած և Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող հակահայկական քարոզչության կուլմինացիան էին: Ադրբեջանի իշխանությունները որևէ ջանք չգործադրեցին պատասխանատուներին պատժելու՝ փոխարենը կոծկեցին այդ վայրագությունները մինչ այսօր և ժխտեցին իշխանությունների մասնակցությունը այդ ամենին: Որքան էլ զարմանալի էր, այդ ամենով վայրագությունները չավարտվեցին, քանզի դրանց հաջորդեցին 1990 թվականին Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերը»,- հայտարարել է կոնգրեսականը:
Վերջինս շեշտել է, որ Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները հանգեցրեցի նրան, որ Ադրբեջանում անհետացավ շուրջ 450.000 բնակչություն ունեցող և ծաղկող հայկական համայնքը: Կոնգրեսականի խոսքով, մինչ այսօր էլ Ադրբեջանում հակահայ քարոզչությունը ամենաբարձր մակարդակով է իրականացվում, որպես ասվածի վկայություն, կոնգրեսականը մատնացույց է արել Ռամիլ Սաֆարովի հերոսացումը:
«Այս տարի ապրիլին մենք կնշենք Հայոց ցեղասպանության` Թուրքիայի կառավարության կողմից առ այսօր հերքվող պատմական փաստի 101-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք թույլ չտալ նման դեպքերի կրկնությունը. կապ չունի, թե դրանք երբ են տեղի ունեցել` 101, թե 28 տարի առաջ»,- նշել է Շիֆը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան