Այս տարի ևս բյուջեն կթերակատարվի. ՀԺ
ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է այս տարվա հունվարին հավաքագրված հարկերի և տուրքերի մասին տեղեկանք: Ըստ տեղեկանքի՝ հունվարի 2.7 տոկոսով ավելի քիչ գումար է հավաքագրվել, քանի անցած տարվա հունվարին:
«Այս տարվա առաջին ամսին հարկերի և տուրքերի տեսքով պետբյուջե է մուտքագրվել 73 մլրդ 626 միլիոն դրամ անցած տարվա հունվարի 75 մլրդ 139 միլիոն դրամի դիմաց: Փաստորեն, անցած տարվա գրեթե ողջ ընթացքում արձանագրված թերհավաքագրումը շարունակվում է նաև այս տարի:
Անցած տարի մեր պետբյուջեն թերակատարվեց շուրջ 70 միլիարդ դրամով, իսկ դրամի արժեզրկումը հաշվի առնելով՝ թերակատարումը շուրջ 400 միլիոն դոլար էր կազմում: Նշենք, որ «ամենածանրակշիռ» հարկատեսակի՝ ավելացրած արժեքի հարկի գծով հունվարյան մուտքերը նվազել են 7.3 տոկոսով, որը յուրահատուկ ռեկորդ է: Աննախադեպ է նաև մաքսատուրքի ավելի քան 22 տոկոս նվազումը»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան