Այս կամ այն կուսակցության կուսակցության միավորվելը իրականության վրա ոչ մի ազդեցություն չի ունենում. Մանուչարյան
«Միանում եմ ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի կոչին՝ «Եկեք այլևս չստենք» և հույս ունեմ, որ աշխարհը կհետևի այս կոչին, քանի որ միակ բանը, որ այսօր աշխարհը զբաղված է՝ ստելն է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Անդրադառնալով ներքին քաղաքականությանը՝ Մանուչարյանն ասաց, այս կամ այն կուսակցության միավորվելը իրականության հետ ոչ մի կապ չունեն և ոչ մի ազդեցություն չեն ունենում:
«Տասնհինգ տարի է՝ հայկական կոալիցիաները ստեղծվում են որպես կողոպտիչ կոալիցիաներ: Այդ միտումը համաշխարհային է: Որպեսզի կարողանաս կողոպտել, պետք է ստեղծես կոալիցիաներ»,-նշեց Մանուչարյանը:
Լրագրողների հարցին, թե ինչ տվեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը՝ Մանուչարյանն ասաց. «ԵՏՄ-ն ի սկզբանե չի ստեղծվել որպես զուտ տնտեսական համակարգ, այլև քաղաքակրթական մոդել է: Այսօր ԵՏՄ-ն համեստ տնտեսական քայլեր է անում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին