Մեր նպատակն է հասնել նրան, որ մեր տարածաշրջանի քարտեզի վրա Ադրբեջանը չլինի. Թալիշական շարժման առաջնորդ
«Թալիշներն ու հայերը պետք է հավասարապես հետաքրքրված լինեն Ադրբեջան անունով չարիքից ազատվելու հարցում»,-«Ադրբեջանական Հանրապետության բնիկ ժողովուրդները. իրականություն և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Թալիշական շարժման առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդան, ով միացել էլ կլոր սեղանին տեսակապի միջոցով:
Ըստ նրա, այս նպատակին հասնելու համար պետք է համատեղել ուժերը, միասնական պլատֆորմով հանդես գալ:
«Բայց ես դեռ դա չեմ տեսնում: Մինչև հիմա Հայաստանը պետական մակարդակով չի հայտարարել, թե ինչ է մտածում այս հարցի մասին»,- ասաց նա:
Ֆ. Աբոսզոդայի խոսքով, Ադրբեջանում շատ են բնիկ ժողովուրդները, բայց նրանց մի մասը չի ցանկանում պայքարել իր գոյության համար:
«Մի քանի տարի առաջ Ադրբեջանում թալիշները, լեզգիները, ավարներն աշխատում էին այդ ուղղութամբ: Սակայն այսօր ավարները հրաժարվել ենք այդ պայքարից՝ պատճառաբանելով, որ Դաղստանում ունեն իրենց պետությունը և զբաղվելու են այդ պետության ուժեղացմամբ: Լեզգիական որոշ կազմակերպություններ նույնպես դադարել են պայքարել»,- նշեց նա՝ հավելելով, որ թալիշների հարցն այսօր այլ հնչեղություն է ստանում:
Ըստ նրա, թալիշների համար ընդունելի տարբերակն է հասնել անկախության:
«Այս նպատակն է մեր առջև դրված: Իհարկե, շատ թալիշներ կան, որոնք չեն ընդունում այս տարբերակը: Բայց հիմնական մասը, մտավորականները կողմնակից են այս գաղափարին և պայքար են տանում այդ ուղղությամբ: Մեր նպատակն է, որպեսզի մեր տարածաշրջանի քարտեզի վրա չլինի Ադրբեջան պետությունը և, կարծում եմ, մոտ ապագայում հենց այդպես էլ կլինի»,- ասաց Թալիշական շարժման առաջնորդը:
Ըստ նրա, Ադրբեջանը պետք է երեք մասի բաժանվի:
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել է Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը և Մոդուս վիվենդի կենտրոնը:
Հարակից հրապարակումներ`
- Թալիշ պոետ. Ադրբեջանում իմ ազգը չի ապրում, այլ գոյատևում է
- Մենք պետք է երկխոսության մեջ մտնենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ. Պապյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան