«Սեզար»-ի տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ֆաթիմա» դրաման
«Սեզար» կինոմրցանակի տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Ֆիլիպ Ֆոկոնի «Ֆաթիմա» դրաման: Այն պատմում է Մարոկկոյից ներգաղթած կնոջ կյանքի մասին, ով երկու դստրերի հետ Ֆրանսիա է ժամանել: Այս մասին գրում է BBC-ն:
Ֆիլմում ներկայացվում է դժվարությամբ ֆրանսերեն խոսող մոր և Ֆրանսիայում մեծացած դեռահաս երեխաների կոնֆլիկտը:
Ֆաթիմայի դերակատար Սորիա Զերոլն էլ արժանացել է « Տարվա խոստումնալից դերասանուհի» մրցանակին:
«Տարվա լավագույն դերասան» անվանակարգում մրցանակի է արժանացել Վենսան Լինդոնը՝ «Շուկայի օրենքը» ֆիլմում կերտած դերի համար, իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել «Մարգարիտա» ֆիլմի գլխավոր դերակատար Կատրին Ֆրոն:
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում մրցանակին արժանացել է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բերդմեն» կինոնակարը:
Նշենք, որ Ֆրանսիայի ազգային կինոյի «Սեզար» մրցանակաբաշխությունն անցկացվում է 1976 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում