Թալիշ պոետ. Ադրբեջանում իմ ազգը չի ապրում, այլ գոյատևում է
«Ինչպես է իմ ժողովուրդն ապրում, ես իմ սեփական մաշկով եմ զգում: Իմ ազգը չի ապրում, այլ գոյատևում է, այն էլ 21-րդ դարում»,- Երևանում «Ադրբեջանական Հանրապետության բնիկ ժողովուրդները. իրականություն և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց թալիշ գրող, Թալիշական ազգային հեռուստաընկերության հաղորդավար Զաբիլ Մադոժը:
Նրա ներկայացմամբ, թալիշ տղամարդիկ չեն կարողանում պայքարել իրենց ընտանիքների, երեխաների, կանանց համար. «Դրանից վատ էլ ի՞նչ կարող է լինելու տղամարդու համար: Ներկա պահին թալիշներն Ադրբեջանում չեն կարողանում պահպանել իրենց մշակույթը»:
Զ. Մադոժը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանին նման քննարկում կազմակերպելու համար:
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել է Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը և Մոդուս վիվենդի կենտրոնը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան