Եթե ազնիվ լինեին ԸՕ նախագիծը կքննարկեին հայ հասարակության հետ, ոչ թե կուղարկեին Վենետիկի հանձնաժողով. Զուրաբյան
Եթե իշխանությունը ազնիվ լիներ ու բարի նպատակներ ունենար, Ընտրական նոր օրենսգիրքը կքննարկեր սեփական ժողովրդի, հասարակության, ընդդիմության հետ և ոչ թե առաջինը նախագիծը կուղարկեր Վենետիկի հանձնաժողով: Այդ մասին այսօր Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Հայաստանում քննարկումների արդյունքում կունենար նախագծի նախնական տարբերակ և հետո միայն կուղարկեր Վենետիկի հանձնաժողով՝ հաստատում ստանալու», -հավելեց Զուրաբյանը:
Պատգամավորը հասկացել է՝ ինչու է իշխանությունն այդպես վարվել: Պատճառը, ըստ նրա շատ պարզ է՝ իշխանությունը պարզապես ցանկանում է թիկունքը ամրապնդել, նախնական նախագծի համար «դաբռոներ» ստանալ, ինչից հետո հասարակությանը կամ ընդդիմությանը զիջելիք չի լինի:
«Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունները անազնիվ են», -հայտարարեց Զուրաբյանը:
Այդուհանդերձ, ըստ Զուրաբյանի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության անելիքը Ընտրական նոր օրենսգրքի նախագծով «»ընտրակեղծարարության դաշտի հնարավոր նեղացումը:
«Եթե այսօր նրանք ի վիճակի են կեղծել կես միլիոն ձայն, ապա մենք պետք է կարողանանք Ընտրական օրենսգրքի մեջ անցկացնել այնպիսի առանցքային, արմատական, նաև հեղափոխական փոփոխություններ, որոնք էապես կնեղացնեն ընտրակեղծիքների դաշտը», -դիմելով ներկաներին հայտարարեց Զուրաբյանը:
Ի դեպ, Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկմանը ներկա էին ընդդիմադիր քաղաքական գործիչներ, քաղաքցիական հասարակության ներկայացուցիչներ: Բայց իշխանական հատվածից ներկյաացուցիչներ չկային:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում