Թեհրանի ընտրատարածքում Հասան Ռոհանին Բանիմացների ժողովի ընտրություններում 3-րդ տեղն է զբաղեցրել
«Թեհրանի ընտրատարածքում Հասան Ռոհանին Բանիմացների ժողովի ընտրություններում 3-րդ տեղն է զբաղեցրել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ՆԳ նախարարության ընտրական շտաբին:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Իրանում տեղի են ունեցել Մեջլիսի 10-րդ գումարման և Բանիմացների ժողովի (Մաջլես-է խոբրեգան) 5-րդ գումարման ընտրությունները:
Իրանի ներքին գործերի նախարարության ընտրական շտաբը դեռևս շարունակում է ամփոփել ընտրությունների արդյունքները: Թեհրանի ընտրատարածքում արդեն ամփոփվել է Բանիմացների ժողովի ընտրությունների արդյունքները:
Համաձայն դրանց՝ ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ տեղում այաթոլլահ Մոհամմադ Էմամի Քաշանին է, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանին:
Նկատենք, որ Բանիմացների ժողովն Իրանի քաղաքական համակարգի կարևոր կառույցներից մեկն է, որն ունի 88 անդամ:
Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահից հետո երկրի առաջնորդը նշանակվում է Բանիմացների ժողովի կողմից։ Սույն Ժողովի անդամ բարձրաստիճան հոգևորականները խորհրդակցություններ են անցկացնում հոգևոր առաջնորդի բոլոր թեկնածուների հետ, և այն թեկնածուն, որը համապատասխանում է Սահմանադրության 5-րդ և 109-րդ հոդվածների պահանջներին, ճանաչվում է որպես իսլամի և սոցիալ-քաղաքական հարցերով ամենագիտակ մարդ և Բանիմացների ժողովի կողմից ընտրվում երկրի առաջնորդ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում