Դպրոցը՝ բախտավոր աստղի տակ

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի դպրոցում կարծում են, որ հաջողության աստղն ուղեկից է իրենց: Նախորդ դարում հիմնված դպրոցի բախտը բերել է՝ կանադահայ բարերար Արմեն Նալբանդյանը ցանկացել է իր անվանակից գյուղի դպրոցի համար լավ գործ անել, գումար է տրամադրել և «Հայաստան» Համահայկական հիմնադրամի միջոցով դպրոցում արդեն մեկ տարի է՝ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Լուսավոր, ընդարձակ ու եվրանորոգված դասասենյակներով դպրոցի կողքին շուտով կկառուցվի նաև ամբողջությամբ նոր մարզադահլիճը:

«Մտադիր չէինք նոր մարզադահլիճ կառուցել, բայց վերանորոգման ժամանակ նախկինը ամբողջությամբ փուլ եկավ, որից հետո որոշեցինք նորը կառուցել», -մեզ հետ զրույցում ասում է դպրոցի տնօրեն Տիգրան Գևորգյանը:

Այս գյուղի դպրոցը նման չէ գյուղական շատ դպրոցների, որոնցում աշակերտների և ուսուցիչների քանակը քիչ է: 2015-ին այս դպրոցն ունեցել է 50 առաջին դասարանի աշակերտ, իսկ 2016-ին արդեն հաշվառել են՝ սպասում են, որ դպրոց կհաճախի 59 առաջին դասարանցի:

«Սովորաբար, դպրոցում ունենում ենք երկու առաջին դասարան», -հավելում է տնօրենը:

Նա հպարտանում է դպրոցի ուսուցիչներով, որոնք ըստ տնօրենի, վերապատրաստված են, որոշներն ունեն տարակարգ, և դպրոցում ուսուցանում են երեք օտար լեզու՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Դասամիջոցներն ազդարարող դպրոցի զանգը դեռ պատրաստ չէ, սպասում են սեպտեմբերին՝  երբ շինարարությունն ավարտվի, զանգն իր տեղը կգրավի: Իսկ մինչ այդ երեխաներն են զանգը ձեռքով զնգացնում:

Հերթական դասամիջոցից հետո զանգը հնչում է, և առաջին դասարանցիները գրավում են իրենց տեղերը:

«Ուզում ենք այսօր երկնքից արև և մի ողջ գարուն ձեզ ընծա բերել…», -Երևանից եկած հյուրերի համար արտասանում է 6-ամյա Տաթևիկը:

«Գնամ ասեմ, Արևին, գարուն բերի աշխարհին, հետո անցնեմ սարերով, ուզեմ մի քիչ հովն ու զով», -դասընկերուհուց հետո շտապում է երգով ուրախացնել 6-ամյա Արամը:

Դպրոցի 4-րդ դասարանում Մայրենի լեզվի օրն էին պատրաստվում նշել, և երկվորյակներ Արամն ու Ավետը երգում էին մայր Հայաստանի մասին. «Մայր ծնողի պես ես նայում Արարատիցը, Հայաստանի հողին մեռնեմ սրտիս խորքիցը…»:

«Այդ երգը մեր հայ ֆիդայիների, Հայաստանի հողի մասին էր», -բացատրում է Ավետը:

Նույն դասարանից 10-ամյա Գուրգենը շախմատ է շատ սիրում կարդալ, ասում է՝ երեք տարեկանից սովորել է շախմատ, արդեն հաղթում է տան բոլոր անդամներին, հաղթել է նաև մարզային մրցությունում ու շատ կուզեր Արոնյանի հետ շախմատ խաղալ:

Դպրոցի գրադարանը հարուստ է գրքերով, բայց գրադարանը դեռ պատրաստ չէ՝ գրքերը տեղավորելու համար: Համակարգիչներն էլ դարսված են ու սպասում են, որ իրենց համար հատուկ սենյակն ազատվի:

Գրադարանավարն ասում է՝ երեխաները ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն ունեն, ինչն ավելի է մեծացել ընթերցանության մրցույթի մասին հայտարարելուց հետո:

«Երեխաները մասնակցում են ընթերցանության մրցույթի և դրա համար ծրագրային գրքերից բացի, գեղարվեստական գրքեր են տանում, ընթերցում», -ասում է գրադարանավարը:

Տնօրենն ասում է՝ ամեն ինչից գոհ են, դպրոցը «ոչ մի խնդիր չունի», ավելին, բախտավոր աստղի տակ է. չէ՞ որ հնարավոր է՝ բարերարի ազգանունը Նալբանդյան չլիներ, գումար չտրամադրեր ու մնար պետության հույսին, ինչպես ներկայում բազմաթիվ դպրոցներ են՝ չվերանորոգված, անբարեկարգ:







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:32
Սյունիքի մարզում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
10:13
Դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ կրակոցների տակ դիմել է փախուստի
Նոյեմբերի 6-ին, ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք դա այն է, որ մի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը. Եղիշե Մելիքյան
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրում է. «Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ...
Աղբյուր` Panorama.am
23:00
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
Մրցույթի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
22:24
Գավառ-Մարտունի ավտոճանապարհի այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Նոյեմբերի 16-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Իմնեմնիմի» փոդքասթի հյուրն է Բագրատ Սրբազանը
«Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա հյուրն է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ ...
Աղբյուր` Panorama.am
22:00
FAF. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Լատվիա-Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից
«Ստեղծված իրավիճակում վաղվա խաղին մեկնող հայ երկրպագուները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն` լատվիացի երկրպագուների որևէ սեկցիայում տոմս ձեռք բերելով»
Աղբյուր` Panorama.am
21:46
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը։  Լարիս մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
21:26
Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը: Հայաստանը ներկայացնում է 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով: Լեոն...
Աղբյուր` Panorama.am
20:20
Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել և պաշտպանել որևէ երկրի,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տղաները շատ լավ պատրաստվում են. ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Ամենակարևորը, ես զգում եմ, որ թիմն ունի ներքին մոտիվացիա։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե ֆուտբոլիստը չունենա ներքին մոտիվացիա, չի կարող...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վաղվա խաղում երկրպագուների աջակցությամբ կփորձենք հասնել հաղթանակի.Չանչարևիչ
«Բոլորը գիտեն, որ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում պարտությունը ծանր հարված էր մեզ համար։ Լավ է, որ Լատվիայի հավաքականի դեմ խաղն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պետրոսյան. Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ
«Այսօր ես գոհ եմ ամեն ինչից։ Ներքին վիճակն իմ սրտով է։ Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել, փորձում եմ, և ամեն ինչ լավ է ստացվում։ Հուսով...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս
«Եթե ուզում եք խաղաղություն, պետք է փորձեք հասնել դրան, ոչ թե փորձել առավելություններ ունենալ մի հզոր թշնամու դեմ, այլ փորձել ներդաշնակ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուղարկեք պատվիրակություն Բաքու. Ջեֆրի Սաքս
«Բաքվում ընթանում է COP29-ը։ Ես այսօր տեղեկացա՝ Հայաստանը դեռ բանակցում է՝ արդյոք պատվիրակություն ուղարկելո՞ւ է, թե՞ ոչ։ Ուղարկեք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
Նոյեմբերի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան
«Մեզ համար ամենավատ զարգացման սցենարը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության հետ չհաջողի ընդհանուր հայտարարի գալ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պարզվել է՝ ով է Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պшտшնդ վերցրել
Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող l'Olivier ռեստորանի աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը պարզվել է, որ հաստատության սեփականատիրոջ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. Շահվերդյան
Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գրան պրիում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պրոդյուսերները Դեմի Մուրին հորդորել են նիհարել նկարահանումների համար
Դերասանուհին խոստովանել է, որ պրոդյուսերների խնդրանքների պատճառով տանջանքներ է կրել
Աղբյուր` Panorama.am
16:48
Uպшնnւթյnւն՝ Նազարբեկյան փողոցում
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան:
Աղբյուր` Panorama.am
16:44
ԵԱ. Առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:  7-րդ խաղափուլից հետո միանձնյա...
Աղբյուր` Panorama.am
16:34
Անապատացումը Ռուսաստանի հարավում
Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին 60 տարիների ընթացքում անապատային և կիսաանապատային լանդշաֆտային...
Աղբյուր` Panorama.am
16:21
Փարիզյան համաձայնագրի շրջանակում որքանո՞վ է Հայաստանը կատարել իր պարտավորությունները
Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2030 թվականը կրճատել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները, իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Օսկարն» առաջին անգամ կվարի Կոնան Օ'Բրայենը
Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան հայտնել է Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հաղորդավարի անունը։ deadline.com-ի հաղորդմամբ, պատմության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նոտր Դամ տաճարը կբացվի դեկտեմբերի 7-ին
Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը հնգամյա վերականգնումից հետո տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն...
Աղբյուր` Panorama.am
15:32
58-ամյա Թայսոնը Ջեյք Փոլից պարտվելուց հետո մտադիր չէ ավարտել կարիերան
Ամերիկացի 58-ամյա լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, չնայած շաբաթ երեկոյան 27-ամյա շոումեն և բլոգեր Ջեյք Փոլի հետ ունեցած մենապարտում կրած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}