Լեոնարդո Դի Կապրիոն ստացել է երկար սպասած «Օսկար» մրցանակը
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «Փրկվածը» ֆիլմում մարմնավորած գլխավոր դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Դերասանի կարիերայի ընթացքում սա նրա առաջին հաղթանակն է: Տարբեր տարիներին առաջադրվել էր «Լավագույն դերասան» անվանակարգում, սակայն չէր ստացել արձանիկ:
Ստանալով մրցանակը՝ դերասանը շնորհակալություն է հայտնել «Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչ Ամերիկյան կինոակադեմիային և իր գործընկերներին: Նրա գնահատմամբ, «Փրկվածը» ֆիլմը «յուրահատուկ կոլեկտիվի աշխատանքի արդյունք է»:
Ավարտելով խոսքը նա հիշեցրել է, որ կլիմայական փոփոխություններն իրական են:
«Սա իրական վտանգ է, որը սպառնում է աշխարհին և բոլորին»,- ասել է նա:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» մրցանակի է արժանացել Բրի Լարսոնը՝ «Սենյակը» ֆիլմում մարմնավորած դերի համար:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալեխանդրո Ինյարիտուն՝ «Փրկվածը» ֆիլմի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին