Հարցում. Հայաստանցի տղամարդկանց 1.2 տոկոսը կցանկանար կին ծնվել
Եթե հնարավորություն ունենայիք ընտրել՝ կուզենայիք կի՞ն, թե՞ տղամարդ ծնվել: Հարցին ի պատասխան հայաստանցի տղամարադկանց 1.2 %-ը նշել է, որ կցանկանար կին ծնվել, 2.2 տոկոսը դժվարացել են պատասխանել հարցին: Արական սեռի գերակշռող մեծամասնությունը կցանկանար տղամարդ ծնվել (96.6%):
Իրավիճակն այլ է հարցված կանանց պարագայում: Իգական սեռի հարցվողների 67.7%-ը հայտնել է, որ կնախընտրեր կին ծնվել, իսկ 27.3%-ը նշել է, որ կնախընտրեր ծնվել տղամարդ: Նման տվյալներ հրապարակված են «Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտության մեջ:
Նույն հետազոտության մեջ նշվում է, որ հարցվածներն ավելի բարձր են գնահատում Հայաստանում տղամարդկանց իրավունքների պաշտպանության մակարդակը, քան կանանց:
Այդպես՝ հարցվածների 14.2%-ը համարում է, որ տղամարդկանց իրավունքները Հայաստանում լիովին պաշտպանված են, և 7.6%-ը՝ որ կանանց իրավունքները լիովին պաշտպանված են: Տղամարդկանց իրավունքները, հարցվողների կարծիքով, համեմատաբար ավելի հաճախ ոտնահարվում են բիզնեսի ոլորտում:
Կանանց իրավունքները բոլոր ոլորտներում ավելի հաճախ են ոտնահարվում, քան տղամարդկանց իրավունքները: Նշված ոլորտներն ըստ կանանց իրավունքների ոտնահարման մակարդակի նվազման դասակարգվել են հետևյալ կերպ՝ ընտանիք, քաղաքականություն, բիզնես, մասնագիտության ընտրություն, աշխատավայր, համայնք, ընկերական շրջապատ, դպրոց, բուհ:
Ըստ հետազոտության հեղինակների, հարցվածների 59%-ի կարծիքով մեր հասարակությունում առկա է կանանց և տղամարդկանց միջև անհավասարություն, 22.6%-ի կարծիքով անհավասարություն ավելի շուտ կա, 8.6%-ի կարծիքով՝ ավելի շուտ չկա։
Հարցվածների միայն 8.3%-ն է համարում, որ մեր հասարակությունում չկա անհավասարություն կանանց և տղամարդկանց միջև, իսկ 1.6%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։ Նշված անհավասարության պատճառ հարցվողների մեծամասնությունը համարում են կանանց իրավունքների մասին իրազեկվածության ցածր մակարդակը՝ 55.0%
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ 10 մարզերում և Երևան քաղաքում։ Ընտրանքային համախմբության ծավալը կազմել է 2134 միավոր։ Ընտրանքի սահմանային սխալը կազմել է 3%, վստահելիության միջակայքը՝ 0.95:
Հարակից հրապարակումներ`
- Հարցում. Հայաստանում երեխաներն առավել հաճախ բռնության ենթարկվում են մայրերի կողմից
- Ինչն է խանգարում աշխատել ամուսնացած կանանց. Հարցում
- Հարցում. Սեփական բիզնես սկսելու փորձ արել է հարցվածների 19%-ը
- Մեծ ընտանիքներում ապրողներն ավելի երջանիկ են զգում, քան փոքրերում. Հետազոտություն
- Գնումների ժամանակ հայ տղամա՞րդն է որոշում կայացնողը, թե՞ կինը. Հետազոտություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները