2016 -ի «Օսկար»-ները
Լոս Անջելեսում կայացած «Օսկար» 88-րդ կինոմրցանակաբաշխության ընթացքում առավել շատ մրցանակի է արժանացել «Խելահեղ Մաքսը. ցասումի ճանապարհը» ֆիլմը: Ժավապենն ընդհանուր առմամբ ստացել է վեց «Օսկար»՝ «Կոստյումների լավագույն դիզայն», «Նկարչի լավագույն աշխատանք», «Լավագույն գրիմ և սանվածքներ», «Լավագույն մոնտաժ», «Ձայնի լավագույն մոնտաժ», «Լավագույն ձայն»: Այս մասին տեղեկանում ենք lifenews.ru կայքից:
2016-ի օսկարակիներն են՝
«Լավագույն ադապտացված ֆիլմ»՝ «Իջեցման խաղ»
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Մարկ Ռայլենս («Հետախուզական կամուրջ»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Ալիսիա Վիկանդեր («Դանիացի աղջիկը»)
«Լավագույն օպերատորական աշխատանք՝ «Փրկվածը»
«Լավագույն վիզուալ էֆեկտներ»՝ «Մեքենայից»
«Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ»՝ «Արջուկի մասին պատմությունը»
«Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ»՝ «Գլուխկոտրուկ»
«Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ»՝ «Աղջիկը գետում. ներման պատմություն» (պակիստանցի ռեժիսոր Շարմինա Օբաիդ-Չինոյա)
«Լավագույն վավերագրական ֆիլմ» «Էմի»
«Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ»՝ «Կակազողը»
«Լավագույն սաունդտրեք»՝ «Գարշելի ութնյակ» (կոմպոզիտոր Էնիո Մորիկոնե)»
«Լավագույն երգ»՝ «Writing’s On The Wall» («007. Սպեկտր»)
«Լավագույն ռեժիսոր»՝ Ալեխանդրո Ինյարիտու («Փրկվածը» )
«Լավագույն դերասանուհի»` Բրի Լարսոն ( «Սենյակը»)
«Լավագույն դերասան»` Լեոնարդո Դի Կապրիո («Փրկվածը»)
«Լավագույն ֆիլմ»՝ «Ուշադրության կենտրոնում» (Թոմ ՄաքՔարթն)
«Լավագույն օտարալեզու ֆիլմ»` «Սաուլի որդին» (հունգար ռեժիսոր Լասլո Նեմեշ)