Արմինե Ադիբեկյան. Բաքվի հիմնական նպատակը Հայաստանին վարկաբեկելն է
Սոցիոլոգ, ադրբեջանագետ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Արմինե Ադիբեկյանի խոսքով, Խոջալուի դեպքերը պաշտոնական Բաքուն անվանեց ցեղասպանություն, որպեսզի կարողանա քողարկել ու լռեցնել Սումգայիթի դեպքերը:
«Հիմնական նպատակը Հայաստանին վարկաբեկելն է: Ադրբեջանն ունի բոլոր իրավունքները, որ պահանջի միջազգային հետաքննություն անցկացնել, ինչի՞ չի անում դա Ադրբեջանը, ես չգիտեմ»,-լրագրողների հետ հանդիպմանը հարց հնչեցրեց Ադիբեկյանը:
Նրա խոսքով, այս տարի Ադրբեջանի զինդատախազը հայտարարեց, որ իրենց երկիրը չի կարող դիմել միջազգային դատարան, իսկ նրա մատնանշած հիմնավորումն անհեթեթություն էր:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան