Այս տարվա հունվարին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները 4,4%-ով աճել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 637 հազար լիտր կոնյակ: Նախորդ տարվա համանման ցուցանիշի համեմատ կոնյակի արտադրության ծավալներն աճել են 4.4%-ով: Նշենք, որ 2015թ-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 610.3 հազար լիտր կոնյակ:
Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2015թ-ին Հայաստանում կոնյակի արտարդության ծավալները նվազել են 9.4%-ով: Եթե 2014թ-ին հանրապետությունում արտադրվել էր 18 708.9 հազար լիտր կոնյակ, ապա 2015թ-ին՝ 16 947.6 հազար լիտր: