Մերկելը ելույթ է ունեցել ի պաշտպանություն Հունաստանի և փախստակաների
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունեցել ի պաշտպանություն Հունաստանի՝ հունական ափերին աճող փախստականների թվի ֆոնին: Գրում է Interfax-ը:
«Արդյոք դուք իսկապես հավատում եք այն բանին, որ եվրագոտու երկրները, որոնք նախորդ տարի այդքան ուժ ներդրեցին, որպեսզի Հունաստանը պահեն իրենց շարքերում, կարող են մեկ տարի անց թույլ տալ, որ երկիրն ընկնի քաոսի մեջ»,-հայտարարել է Մերկելը՝ ARD-ին տված հարցազրույցում:
Կանցլերը նշել է, որ դեմ է փախստականների առջև սահմանների փակմանը՝ ի վնաս այլ երկրների, ընդգծելով. «Սա իմ Եվրոպան չէ»:
Նրա կարծիքով, եվրոպական պետություններիը պետք է ընդհանուր ճանապարհ գտնեն՝ փախստականների ճգնաժամը լուծելու համար:
Նախօրեին Հունաստանի փախստականների հարցերով նախարար Յանիս Մուզալասը Mega TV հեռուստաալիքի հետ զրույցում հայտնել էր, որ իշխանությունների գնահատականով, մարտին Հունաստան կարող են ժամանել 50-70 հազար փախստականներ՝ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից: Ներկայումս նրանց թիվն անցնում է 20 հազարից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան