Վրաստանում նոր բիզնեսի գրանցման ցուցանիշը նվազել է
Վրաստանում 2016-ին նոր բիզնեսի գրանցման ցուցանիշը նվազել է 17 տկոսով: Վիճակագրության հանրապետական ռեեստրի տվյալներով, հունվարին գրանցվել է 2 812 նոր բիզնես սուբյեկտ, ինչը 2010-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները, ավելացնելով, որ վերջին տարիներին ամեն ամիս միջին հաշվով գրանցվել է 3700 նոր բիզնես: Թվի նվազումը, ըստ լրատվամիջոցի, պայմանավորված է Վրաստանի ազգային արժույթի՝ լարիի արժեզրկմամբ: Արժութային շոկի պատճառով ձեռնարկատերերը երբեմն ձեռնպահ են մնում ներդրումներ կատարել:
Նշվում է, որ առավել մեծ թվով նոր բիզնեսներ գրանցվել են 2011-ի ընթացքում: