Ոստիկանությունը Հունաստան-Մակեդոնիա սահմանին արցունքաբեր գազ է կիրառել փախստականների նկատմամբ
Հունաստանի ու Մակեդոնիայի միջև գտնվող չեզոք գոտում փախստականները փակել են երկաթուղային ճանապարհը, քարեր նետել իրավապահների ուղղությամբ՝ պահանջելով իրենց թույլ տալ երկրի տարածք մտնել:
Ի պատասխան պահանջի Մակեդոնիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նրանց նկատմամբ: Լրատվամիջոցները նշում են, որ երկու երկրների միջև առկա սահմանը բացվել է փախստականների առաջ, սակայն նրանք սկսել են մագլցել ցանկապատի վրա:
Դրանից հետո սահմանը փակվել է, Մակեդոնիայի իշխանությունները երկրի տարածք են թողել ընդամենը 50 մարդ:
Հունաստանի իշխանությունները նախօրեին հայտարարել են, որ կիրակի օրվա դրությամբ Հունաստանում գտվող փախստականների թիվը հասնում է 50-70 հազարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան