
«Օսկար 2016»-ի շրջանակներում հարգանքի տուրք է մատուցվել նաև Քըրք Քրքորյանի հիշատակին
Ամերիկյան կինոակադեմիայի այս տարվա «Օսկար-88» մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել նաև «Metro-Goldwyn-Meyer»-ի հիմնադիր, ամերիկահայ գործարար և բարերար Քըրք Քրքորյանի հիշատակին:
Դերասան և օսկարակիր Լուիս Գոսեթը մրցանակաբաշխության շրջանակներում տեսանյութ է ներկայացրել, որով հարգանքի տուրք է մատուցվել այն մարդկանց, ովքեր նախորդ տարի հեռացել են կյանքից, բայց որևէ կերպ իրենց գործունության ընթացքում կապված են եղել կինոյի, արվեստի և առհասարակ կինոակադեմիայի հետ:
Տեսանյութը, որում հիշատակված են եղել հանգուցյալների անունները և լուսանկարները, ցուցադրվել է աշխարհահռչակ Beatles խմբի «Blackbird» երգի ուղեկցությամբ: