Լիլիթ Մկրտչյան. «Այս մեդալը բարձր արդյունք էր ինձ համար»
Եվրոպայի հրաձգության առաջնությունում վազող թիրախ` խառը վազք երիտասարդ աղջիկների մրցապայքարում արծաթե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը մեծ արդյունք է համարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
«Մենք տեխնիկական շատ խնդիրների բախվեցինք: Նախ՝ իմ օպտիկան անընդունելի էր նրանց համար, փոխեցինք և տեղադրեցինք այլ օպտիկա, որն ապահովության համար տարել էինք մեզ հետ: Իմ վարժությունում այլ օպտիկայով ես զբաղեցրեցի 7-րդ հորիզոնականը, որում հաղթել էի նախորդ տարի: Այս երկրորդ վարժությունում ես դեռ մեդալ չունեի, և այս մեդալը բավական բարձր արդյունք էր ինձ համար: Հաջորդիվ կփորձեմ մասնակցել իմ վարժության մեծահասակների աշխարհի առաջնության, քանի որ տարիներ շարունակ սպասում եմ հենց մեծահասակների աշխարհի առաջնությանը: Կանենք ամեն ինչ, որ այլևս խնդիրներ չառաջանան»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Լիլիթ Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում