Թեհրանի ընտրատարածքում բարեփոխականները հաղթանակ են տարել
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ ՆԳ նախարարության ընտրական շտաբը հայտնել է Թեհրանի ընտրատարածքում տեղի ունեցած Մեջլիսի 10-րդ գումարման ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Իրանում տեղի են ունեցել Մեջլիսի 10-րդ գումարման և Բանիմացների ժողովի (Մաջլես-է խոբրեգան) 5-րդ գումարման ընտրությունները:
Իրանական «ԻԼԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանում ամենաշատ քվեն ստացել է բարեփոխականների ցուցակը գլխավորող Մոհամմադ Ռեզա Արեֆը:
Նկատենք, որ պահպանողականների թևը ներկայացնող ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Հադդադ Ադելը չի հաղթահարել ընտրական շեմը:
Հավելենք, որ ավելի վաղ ԻԻՀ ՆԳ նախարարության ընտրական շտաբը հայտնել էր Թեհրանի ընտրատարածքում Բանիմացների ժողովի (Մաջլես-է խոբրեգան) ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ տեղում այաթոլլահ Մոհամմադ Էմամի Քաշանին է, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանին: