ՀՊԵՆ-ը մասնակցելու է «Ալ Բուստան» միջազգային փառատոնին
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երրորդ տարին անընդմեջ պաշտոնական նվագախմբի կարգավիճակով մասնակցում է Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին: Այս տարի Երիտասարդական նվագախումբը ելույթներ կունենա մարտի 13-20-ը։ Կներկայացվի 6 համերգ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգների ընթացքում նվագախմբի հետ հանդես են գալու օտարազգի հայտնի երաժիշտներ, ներկայացվելու է Բելլինիի, Վերդիի, Չայկովսկու, Բեթհովենի, Էլգարի, Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների գործեր։
Միջազգային հեղինակավոր այս փառատոնը հիմնադրվել է 1994թ. Լիբանանում։ Մինչ օրս հրավիրել է ավելի քան 4000 արվեստագետի աշխարհի տարբեր ծայրերից։ Փառատոնի ծրագիրը ներառում է օպերային, սիմֆոնիկ, խմբերգային, կամերային երաժշտություն, ինչպես նաև ջազ, արևելյան երաժշտություն, պարային և թատերական ներկայացումներ։
Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ։ Ալ Բուստանն անդամ է Եվրոպական փառատոների ասոցիացիայի (European Festival Association- EFA), Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA)։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները