Ո՞ւր է Ընտրական նոր օրենսգիրքը. Լևոն Բարսեղյան
«Ո՞ւր է, մարտի 1-ը Ընտրական նոր օրենսգիրքը ներկայացնելու վերջին օրն է ըստ ժամանակացույցի, բայց այն չկա», -այսօր Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ նման հարցադրում արեց Գյումրու ավագանու անդամ, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա նկատեց, որ անգամ իշխանական խմբակցության անդամ պատգամավորները չգիտեն՝ ուր է և ինչ օրենսգիրք է սպասվում:
Նկատենք, որ Ընտրական նոր օրենսգիրքը Ազգային ժողով ներկայացնելու է Հայաստանի կառավարությունը:
Այդուհանդերձ, անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքում իր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներկայացրած առաջարկություններին, ասաց, որ ընտրացուցակների հրապարակումը կդադարեցնի իշխանությունների վերարտադրությունը:
«Այնպես արեք, որ ընտրացուցակները մեզ համար մատչելի լինեն, ոչ թե հրապարակեք, այլ մատչելի լինեն, ինչպես կանեք, դա ձեր գործն է, բայց թող մատչելի լինեն», -դիմելով իշխանությունների տարբեր ներկայացուցիչներին, հայտարարեց Բարսեղյանը:
Նրա պնդմամբ, ընտրությւոնների մասնակիցների անուն ազգանունները հրապարակելը բավարար է ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողության համար:
«Մասնակցությունը գաղտնի չէ, գաղտնի է քվեարկությունը: Մենք մասնակցածների անուն-ազգանունները կնույնականացնենք այն ցուցակների հետ, որոնք հրապարակվել են մինչև ընտրությունները և կգնանք հանգուցյալների տներով, որ հասկանանք՝ ինչու են մասնակցում ընտրությանը և տուն չեն մտնում: Եթե սա մերժում են, ապա ես այս ռեժիմի հետ խոսելու բան չունեմ», -հավելեց Լևոն Բարսեղյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ազնիվ լինեին ԸՕ նախագիծը կքննարկեին հայ հասարակության հետ, ոչ թե կուղարկեին Վենետիկի հանձնաժողով. Զուրաբյան
- Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը մեծ անակնկալներ է մատուցելու. ՀՀԿ-ական
- Արամ Մանուկյան. Ընտրական նոր օրենսգրքի նախագծի ծայրն էլ չենք տեսել
- ՀԿ-ները Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել
- Տ.Մուկուչյան. Ընտրական օրենսգրքի ընդունման համար սահմանված են հստակ ժամկետներ
- Նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջնական հայտարարի դեռ չենք եկել. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում