Հայաստանյան հյուրանոցներում մնացած իրանցիների թիվը կտրուկ նվազել է
2015թ. հունվար-դեկտեմբերին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 871 888 մարդ, ինչը 2014թ. նույն ժամա նակաշրջանի նկատմամբ աճել է 1.4%-ով: Նման տվյալներ է այսօր հրապարակել Ազգային վիճակգրական ծառայությունը:
Նախորդ տարվա համեմատ, 9.1 տոկոսով ավելացել է հանգստի ու ժամանցի նպատակով Հայաստան եկածների թիվը: Ըստ վիճակագրության, 18.4 տոկոսը Հայաստան են եկել գործնական նպատակով, 67.8 տոկոսը՝ հանգստի ու ժամանցի, 7.3 տոկոսը՝ բուժման, 6.5 տոկոսը՝ այլ նպատակներով: Հարկ է նկատել, որ գործնական, բուժման նպատակներով ՀՀ եկածների թիվը նվազել է համապատասխանաբար 15.5 տոկոսով ու 24.5 տոկոսով:
Սա ներքին զբոսաշրջության մասին, ինչ վերաբերում է միջազգային զբոսաշրջությանը, ապա 2015թ. չորրորդ եռամսյակում հանրապետություն են ժամանել 256 572 զբոսաշրջիկներ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 3.2%-ով: 2015թ. չորրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 310 164 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 1.3%-ով:
Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2015թ. չորրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23.3%-ը` ԵՄ երկրներին և 47.3%-ը` այլ երկրներին:
ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա վերջին եռամսյակում 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են Ռուսաստանից (39.8%), Իրանից (50.5 %), Վրաստանից (26.1%), ինչպես նաև Իտալիայից, Ֆրանսիայից, Կանադայից Հայաստան եկածների թիվը:
Փոխարենը 96.2%-ով ավելացել է Թուրքիայից, 11.4%-ով՝ ԱՄՆ-ից, 11.8 %-ով՝ ՄԹ-ից, 22.5 %-ով Գերմանիայից եկածների թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները