«Պոբեդա»-ն կսկսի թռիչքներ իրականացնել Սոչիից Երևան
«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությանը, որն ընդգրկված է «Աէրոֆլոտ» խմբում, թույլտվություն է ստացել թռիչքներ իրականացնել Հայաստան, Չեռնոգորիա, Եգիպտոս: Այս մասին նշվում է «Ռոսավիացիա»-ի պաշտոնական էջում:
Ավիաընկերությունը շաբաթը չորս անգամ չվերթներ կիրականացնի Սոչիից Երևան ու հակառակ ուղղությամբ: Ավելի վաղ ընկերության տնօրեն Անդրեյ Կալմիկովը հայտարարել էր, որ ընկերությունն այդ ուղղություններով թռիչքներ իրականացնելու թույլտվության համար հայտ էր ներկայացրել:
Ռոսավիացիայի պաշտոնական էջի համաձայն, դեպի Երևան չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել «Գրոզնի Ավիա» ընկերությունը: Այն շաբաթական մեկ անգամ թռիչքներ կիրականացնի դեպի Երևան՝ Կուրսկ ու Բրյանսկ քաղաքներից:
«ՌեդՎինգս» ռուսական ընկերությունն էլ շաբաթը երեք անգամ թռիչքներ կիրականացնի Կրասնոդարից Երևան ու հակառակ ուղղությամբ, շաբաթը հինգ անգամ՝ Սոչիից Երևան:
Չվերթները սկսելու ժամկետների և գների մասին տեղեկատվություն չկա:
Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունից Panorama.am-ին ասացին, որ տեղեկատվության վերաբերյալ որևէ բան ասել չեն կարող:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան