ԵՄ-ն շատ խնդիրներ ունի. Ա.Իսկանդարյան
«Եվրամիությունն այսօր բավականին ճգնաժամային վիճակում է: Խնդիրները շատ են, այդ թվում նաև հարևանների հետ փոխհարաբերությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա, ԵՄ-ն Արևելյան գործընկերության անդամ երկրներից յուրաքանչյուրին պետք է տարբեր կերպ մոտենա, տարբեր կերպ աշխատի նրանց հետ՝ հասկանալու՝ ինչպե՞ս, ի՞նչ անել:
«Երկրները տարբեր են, ամեն մեկն ունի իր խնդիրները»,- նշեց Իսկանդարյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ, հենց սրանով է պայմանավորված Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կայցելի Հայաստան: Նրան կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր կկայանա նաև Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:
Ա. Իսկանդարյանի խոսքով, այս տարածաշրջանը բավականին հետաքրքրիր ժամանակաշրջան է ապրում. «Եվրամիությունը շարունակում է աշխատել Կովկասում, Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան հնարավորություն է ստեղծելու շարունակել աշխատանքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան