Թուրքիայում ԶԼՄ-ներ են փակվել
Թուրքիայում փակվել են ընդդիմադիր 5 ԶԼՄ-ներ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, մասնավորապես փակվել են «Kanaltürk», «Bugün TV» մասնավոր հեռուստաընկերությունները, «Kanaltürk Radyo» ռադիոկայանը, ինչպես նաև «Bugün Gazetesi», «Millet Gazetesi» թերթերը, որոնք մտնում էին «Koza-lpek» մեդիահոլդինգի մեջ:
Հոլդինգն իր պաշտոնական հայտարարության մեջ ԶԼՄ-ների փակումը պայմանավորում է վերջիններիս բիզնես անարդյունավետությամբ, սակայն ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդում էին Մեդիահոլդինգի և նրա կազմի մեջ մտնող ԶԼՄ-ների վրա իշխանությունների կողմից բանեցվող ճնշումների մասին: Հոլդինգը Թուրքիայի իշխանությունները համարում են ընդդիմադիր մահմեդական քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի հետ կապված միավորում: Նշենք, որ Գյուլենը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:
Անցյալ տարվա հոկտեմբերին ոստիկանությունը գրոհով վերցրել է հոլդինգի կազմի մեջ մտնող երկու հեռուստաընկերությունների գրասենյակները, վերջիններիս մեղադրելով Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: Դրանից հետո պետությունը իր կառավարման ներքո է վերցրել հոլդինգի կազմի մեջ մտնող 22 ընկերությունների:
Նշենք, որ Ֆաթուլլահ Գյուլենը համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահի անձնական թշնամին: «Koza-lpek» հոլդինգը ստեղծվել է 1945թ.-ին, որի կազմում ներառված են մետաղագործական, առողջապահական, կրթական և մեդիա ոլորտներում աշխատող ընկերություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան