Ընտրական նոր օրենսգրքի նախագիծն այսօր շրջանառության մեջ կդրվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններն այսօր շրջանառության մեջ կդնեն ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Ամենայն հավանականությամբ, այն կներկայացվի ՀՀ կառավարության՝ այս հինգշաբթի կայանալիք նիստի հաստատմանը:
Թերթը նկատում է, որ մինչ ՀՀ Սահմանադրության նոր նախագծի հրապարակումը, ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ արդեն իսկ ՀՀԿ վերնախավը չակերտներ էր բացում: Ըստ այդմ, ԱԺ ընտրությունները չնայած համամասնական ընտրակարգով են անցկացվելու, սակայն դրա հետ միասին, ըստ ընտրատարածքների, ռեյտինգային քվեարկություն է անցկացվելու:
Այսինքն՝ իրականում իշխանությունները ցանկանում են կիրառության մեջ դնել մի մեխանիզմ, որի պայմաններում, չնայած ընտրությունները կհռչակվեն իբրև համամասնական, ինչպես պահանջում է ընդդիմությունը դեռևս 2011 թվականից, մյուս կողմից էլ ընտրությունները մեծ հաշվով կվերածվեն մի մեծ համամասնական ընտրության:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան