Կարեն Ճշմարիտյանը, հնարավոր է, ԱԳՆ արտաքին տնտեսական հարցերով փոխնախարար նշանակվի. «Իրատես»
Օրերս նախագահի նստավայրում ՀՀ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկայում արտաքին գործերի նախարարությունը կունենա ևս մեկ փոխնախարար, ով կզբաղվի արտաքին տնտեսական հարցերով։ Խնդիր է դրված դրսից հնարավորինս շատ ներդրումներ բերել Հայաստան՝ տնտեսական այսօրվա անմխիթար վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով։ Այս պաշտոնի հավանական թեկնածուների անուններն արդեն շրջանառվում են։
«Իրատես»-ի տեղեկություններով՝ քննարկվում է երկու թեկնածուների հարցը։ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանին իշխանությունները, կարծես, մտադիր չեն անգործ թողնելու։ Նրան առաջարկել են զբաղեցնել արտգործնախարարի տեղակալի պաշտոնը։ Մյուս թեկնածուն, ըստ թերթի, ՀՅԴ-ից է։ Խոսքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի արդեն նախկին անդամ Արա Նռանյանի մասին է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան