Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել են կոնկրետ հարկատեսակների, ինչպես նաև վարչարարության ընթացակարգերի և մեխանիզմների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները:
Հարցի առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ, արծարծվել են տնտեսական ակտիվության խթանման և տեղական արտադրության զարգացման վրա հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան