Օսկարակիր Ջորջ Քեննեդին մահացել է
Ամերիկյան Այդահո նահանգում 92 տարեկան հասակում մահացել է ամերիկյան դերասան Ջորջ Քեննեդին: Այդ մասին վկայակոչելով դերասանի հարազատներին, հայտնել է TMZ-ը: Դերասանի թոռնիկը պատմել է, որ պապիկի առողջական վիճակը աստիճանաբար վատացել է այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ նա կորցրեց կնոջը: Վերջին ամսվա ընթացքում դերասանը գտնվել է հոսպիս կենտրոնում:
Ջորջ Քեննեդին կինոյում առաջին քայլերն արել է 1960-ական թվականներին: 1968-ին նա «Օսկար»-ի մրցանակակիր է եղել «Սառնասիրտ Լյուկը» երկրորդական պլանի դերակատարման համար: Նաև խաղացել է «Օդանավակայան», «Երկրաշարժ», «Մերկ ատրճանակը» և այլ ֆիլմերում: