Ակնկալում եմ, որ ՊՆ և ԳԱԱ համագործակցությունն էլ ավելի կզարգանա. Սեյրան Օհանյան
Այս հանդիպումը պաշտպանական քաղաքականության իրականացման շրջանականերում է: Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ նախագահության անդամների, ինստիտուտների տնօրենների և գիտնականների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ մեր ուսուցիչների մոտ:
Նախարարը նշեց, որ ՊՆ և ԳԱԱ միջև փոխհամագործակցությունը ներառում է 2 հիմնական ուղղություն: Առաջինը` հայ գիտնականների հանդիպումներն ու դասախոսություններն են զորամասերում, որոնք բարձրացնում են հայ զինվորի գիտելիքները և հայրենասիրական ոգին, երկրորդը՝ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների մշակումները հանրապետության պաշտպանունակության բարձրացման գործում:
«Պաշտպանական քաղաքականությունն իր մեջ ներառում է այն բոլոր ոլորտները, որոնք անվտանգության համակարգը ձևավորելու մաս են կազմում, դրա հիմնականը կրթական ոլորտն է: Ակնկալում եմ, որ մեր խոսակցության արդյունքում համագործակցությունն էլ ավելի զարգացնելու միջոցներ կգտնենք»,-ընդգծեց նախարարը:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ իր ելույթի խոսքում շեշտեց՝ Հայոց բանակը պետք է ճանաչել ներսից. «Երբ որ բանակը ճանաչում ես ներսից, ոչ մի վայրախոսություն չի լինում, երբ որ ճանաչում ես ներսից, հասկանում ես՝ հայոց նորագույն պետականությունը, որի ողնաշարն է Հայոց բանակը»:
Մելքոնյանի խոսքով՝ եթե հաարակությունը մշտապես լինի կապի մեջ բանակի հետ, ապա բանակի մասին որևէ մեկը որևէ թթու խոսք չի ասի:
«Ցավալին այն է, որ հայրենիքի լավ զինվորը զորացրվելուց հետո աշխատանքի խնդիր է ունենում, հետո թողնում և գնում հայրենիքը, այդ տեսակը մեզ համար կորցնելն աններելի է»,-ամփոփեց Մելքոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում