Արամ Մանուկյան. Երեք տարի իշխանությունները խուսափում են պատասխանել երկու հարցի
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն երեք տարի շարունակ Հայաստանի իշխանություններից չի կարողանում մարտի 1-ի վերաբերյալ երկու հարցի պատասխան ստանալ: Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ինչպիսի՞ փոխհատուցումներ են տրվել զոհերի զոհերի հարազատներին, իրավահաջորդներին, ինչպիսի՞ պատիժներ են կրել այն հանցագործները, հրաման տվողները, որոնք իրագործել են այդ ոճիրը: Վերջին երեք տարիներին Հայաստանի իշխանությունները խուսափումե ն այս հարցերին պատասխան տալ»,-ասաց Ա. Մանուկյանը:
Նրա խոսքով, վերջին նամակը եղել է նախորդ տարվա դեկտեմբերին, իշխանությունները ստիպված են պատասխանել դրան, խուսափել այլևս չեն կարող:
Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք խորհրդարանում շրջանառության մեջ էին դրել մի նախագիծ, որով առաջարկվում էր նյութական փոխհատուցում տալ մարտի 1-ի զոհերի հարազատներին. «Այդ նախաձեռնությունը տորբեդահարվեց քաղաքական մեծամասնության կողմից, և այդ օրենքը նորից չընդունվեց»:
Մանուկյանը Ազատության հրապարակում գտնվող քաղաքացիներին տեղեկացրեց, իրենց խմբակցության կողմից ներկայացրած մի օրինագծի մասին, որով նախատեսվում է մարտի 1-ը նշել համազգային բողոքի օր:
«Հույս չունենք, որ խորհրդարանը կընդունի սա, բայց ժողովրդի կամքն ավելի կարևոր է»,-ասաց Մանուկյանը, ավելացնելով, որ ամեն տարի մարտի 1-ին ժողովուրդը պետք է հավաքվի Ազատության հրապարակում:
Մանուկյանը խոսքի վերջում հայտարարեց հանրահավաքի ավարտի մասին, ասաց, որ երթ են անելու. «Առջևից գնալու են քաղաքական պատասխանատուները, մարտի մեկին զոհվածների հարազատները և երիտասարդներն իրենց պլակատներով»:
Ա. Մանուկյանը տեղեկացրեց, որ երթով կշարժվեն Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով, Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ կդնեն, ինչից հետո միջոցառումը կավարտվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան