Հարութ Սասունյանն արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին
«Կալիֆորնիա Կուրյեր» շաբաթաթերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին: Մրցանակի հանձնման արարաողությանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, տեղեկացնում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը նշել է, որ Հարութ Սասունյանն այդ պարգևին արժանացել է լրագրողական բարձր արհեստավարժության և իր խմբագրած «Կալիֆորնիա կուրյեր» թերթում հայությանը հուզող հարցերի շուրջ խմբագրական բազմաբովանդակ հոդվածների հրապարակման համար:
Ողջունելով և շնորհավորելով Հարութ Սասունյանին պարգևի համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծել է. «Արժանի պարգևը զարդարում է արժանի մարդու կուրծքը: Հարութ Սասունյանը 33 տարի շարունակ իր սուր, անվրեպ խոսքով մշտապես արթնացնում է ընթերցողական շրջանակների հետաքրքրությունը: Մասնավորապես, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայ դատի արծարծմանը նրա գրիչը դառնում է սառը զենք՝ լարվածության մեջ պահելով թուրք հասարակությանը
Միջոցառման ավարտին Հարութ Սասունյանը վստահեցրել է, որ հետայսու ևս ջանք չի խնայի իր լրագրողական գործունեությամբ նպաստելու հայությանը հուզող խնդիրների արծարծմանն ու միջազգայնացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան