Ըմբշամարտի համաշխարհային միությունը ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը: Ըմբիշները կկրեն մարզահագուստ, որը կունենա տվյալ երկրի դրոշի գույները:
Նախկինում մարզիկները մրցում էին կարմիր և կապույտ մարզահագուստով, այժմ կարմիր և կապույտ գույները կպահպանվեն միայն գծերի տեսքով` թիկունքի և ոտքերի հատվածում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ըստ ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչի` այս փոփոխությունը մարզաձևն ավելի դիտարժան կդարձնի: Նոր մարզահագուստները կկիրառվեն՝ սկսած Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարերից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում