Հակառակորդը հետևողական լարում է իրավիճակը. պաշտպանության նախարար
Պատերազմի վերսկսումը կախված է ԼՂՀ հակարամտության հարց, որը կարևոր և սուրբ հարց է հայ ժողովրի համար: ԳԱԱ-ում ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների և գիտնականների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով գիտնականներից մեկի հարցին, թե ինչքանով է նախարարը գնահատում պատերազմի վերսկսման հավանականությունը:
«Այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում: Առաջին հերթին հակամարտության խնդիրը խաղաղ պայմաններում լուծելու, այսինքն՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի հիքմում ընկած է քաղաքական խաղաղ երկխոսության միջոցով հարցի լուծումը գտնելը, որի հիքմում պետք է ընկած լինեն վստահության մթնոլորտի ձևավորման աշխատանքը և փոխադարձ համաձայնությունները»,-նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ այս աշխատանքի արդյունքում ցավոք հանդիպում են մի վիճակի, երբ հակառակորդը չի ցանկանում կառուցողական աշխատանք տանել, չի ցանկանում պաշտպանության նախարարության վերաբերող մասով վստահության մեխանզիմներ ձևավորել, այսինքն՝ առաջին գծում զերծ մնալ տարբեր տիպի ոտնձգություններից, չխախատել հրադադարի կնքված պայմանագիրը, չկրակել, դիվերսիոն գործողություններ չիրականցնել, դեռ ավելին խախտումների ժամանակ միջազգային հետախուզության միջոցով աշխատանքները մերժում է. «Սա խոսում է այն մասին, որ հակառակորդը հետևողական լարում է իրավիճակը՝ առաջին հերթին քաղաքական նպատակներ ունենանոլվ երկրի ներսում, ինչպես նաև միջազգային ասպարեզում միակողմանի առավելություն ունենալու համար»:
Պաշտպանության գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ՊՆ-ն ամեն օր է պատրաստվում պատերազմի և այդ պատրաստության գլխավերևում՝ պաշտպանության նախարարության և գլխավոր շատբի և նրա ենթակա կառույցների կողմից տարվող աշխատանքն է. «Մենք չենք վախենում, ինչպես և հանրապետության նախագահն է ասել՝ մենք պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, այսինքն պատրաստ ենք մեր երկիրը և մեր երկրի սուրբ մաս հանդիսացող արցախը պաշտպանել»:
Ըստ Օհանյանի՝ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, տարածրաջանին և միջազգային զարգացումները չեն խոսում նրա մասին, որ այսօր կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել. «Մենք ամեն ինչ անում ենք ազգային և միջազգային երաշիքների ձևավորմամբ զսպելու այդ բոլոր նկրտումները, բայց եթե լինեն մարտական գործողություններ, ինչ արած մենք անկասկած պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում