Լևոն Արոնյանը 7-րդն է
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանշային աղյուսակները մարտի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2851): Մեր հայրենակից Լևոն Արոնյանը (2786) 7-րդ հորիզոնականում է: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը (2702), Վլադիմիր Հակոբյանը (2656), Հրանտ Մելքումյանը (2653) և Սերգեյ Մովսիսյանը (2653):
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում չինուհի Հոու Յիֆանն է (2667): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2445) 44-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2434)՝ 49-րդը:
Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում