Նաիրա Զոհրաբյան. Մարտի մեկը մեր բոլորի վիշտն է
«Ամեն ինչ պետք է արվի մարտի 1-ի յուրաքանչյուր գործ բացահայտելու համար: Սա մեր բոլորի վիշտն է, սա յուրաքանչյուրիս դժբախտությունն է, յուրաքանչյուրիս ցավն է, մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է»,- ԲՀԿ ներկայացուցիչների հետ մարտի 1-ի զոհերի հիշատակին Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ նախագահն ասաց, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից, թեև 8 տարի է անցել, սակայն իրավիճակի փոփոխություն չկան. «Այսօր ունենք այն, ինչ ունենք: Բայց հույս ունեմ, ակնկալում եմ, որ մի օր մենք մարտի 1-ի, ինչպես նաև հոկտեմբերի 27-ի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կստանանք: Այլ տարբերակ, այլ ճանապարհ չկա»:
Ն. Զոհրաբյանը նաև հավելեց, որ արդարությունը պետք է վերականգնվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան