ԱԺ նախագահն անցել է աշխատանքի
Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է լավ: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Ինքնազգացողությունը եղել և մնում է լավ: Հավելեմ, որ խորհրդարանի ղեկավարի առողջական վիճակը թույլ է տալիս անցնել աշխատանքի», -տեղեկացնում է պաշտոնյան:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 17-ի երեկոյան ԱԺ նախագահը տեղափոխվել էր Երևանի «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա