Թուրքիայի մտավորականները Էրդողանի դեմ հռչակագիր են ստորագրել. «Արևելք»
Թուրքիայի («Տիքէն»- Պոլիս) Թրքական լրատվամիջոցների մեջ տարածվել է «Էրտողանի ռէժիմը Թուրքիան դէպի աղէտ պիտի տանի» վերնագրով և շուրջ 67 մտավորականի կողմից ստորագրված հայտարարություն, որն ուղղված է մարդկանց ուշադրությունը հրավիրելու վերջին շրջանում երկրում հաճախակի խախտող մարդու իրավունքների և մամուլի ազատության խնդիրների շուրջ: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
«Նամակ-յայտարարութեան մէջ կը նշուի, որ Թուրքիոյ մէջ քրտական հարցը լուծելու համար էրտողանական ռէժիմի կողմէ կը կիրառուին անմարդկային մեթոտներ, իսկ տեղի ունեցածներու կապակցութեամբ իրենց բողոքի ձայնը արտայայտողները կը ձերբակալուին երկրի նախագահին անպատուելու մեղադրանքով: Զեկոյցին մէջ նշուած է, որ երկրի մէջ ամէն կերպ կը փորձեն խոչընդոտել մամուլի ներկայացուցիչներու աշխատանքը. ազատ լրատուամիջոցները լռեցնելու համար սկսած է պատրաստուիլ նոր՝ լրատուամիջոցներու համար յատուկ օրէնսդրութիւն, ինչը անթոյլատրելի կը համարեն դեմոկրատական հայացքներով յայտնի վերոնշեալ 67 մտաւորականները, որոնց շարքին կան տարբեր ազգերու ներկայացուցիչներ: Յայտարարութիւնը ստորագրողներու շարքին է նաեւ համշենցի Ատնան Կենչն ու պոլսահայ Րաֆֆի Հերմոն Արաքսը»,-գրել է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան