Նելլի Գևորգյանի կոլաժների ցուցահանդեսը ազդարարում է գարնան մուտքը
Տարիներ շարունակ գարնան առաջին օրը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվում է ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը: Այսօր բացվելու է հեղինակի 14-րդ անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է գարնան զարթոնքին և Կանանց միջազգային օրվան:
Panorama.am-ի հետ զրույցում Նելլի Գևորգյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված է լինելու 38 կոլաժ:
«Բոլորը նոր աշխատանքներ են՝ տարբեր թեմաներով: Ես աշխատում եմ երկրորդ կյանք տալ բոլոր անպետք իրերին՝ դրանցով ստեղծելով իմ կոլաժները: Նկուղներում մոռացված իրեր, արդուզարդ, պայուսակներ, կոշիկներ, ճարմանդներ, ուլունքներ՝ իմ կոլաժների շնորհիվ շարունակում են ապրել»,- ասաց ժողովրդական վարպետը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 10-ը:
Նելլի Գևորգյանի բոլոր՝ 14 ցուցահանդեսն էլ Հայաստանում է կազմակերպվել: Հայաստանի սահմաններից դուրս ցուցահանդես կազմակերպելու համար, ըստ նրա, կան մի շարք խնդիրներ, նախ և առաջ՝ աշխատանքների տեղափոխման:
Լուսանկարները՝ Նելլի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին