Իրավունք 12:10 01/03/2016

Դանակի 30 հարվածով սպանված կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբանի ցանկությունը

Դանակի երեսուն հարվածով կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին սպանելու համար մեղադրվող Արտակ Առաքելյանի գործով դատավարությունը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դեռ չի մտել դատաքննության փուլ. հունվարի վերջից մեկնարկած դատական նիստերը արդեն մի քանի անգամ հետաձգվել են: Հաջորդ նիստը նշանակված է մարտի 2-ին:

Արտակ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ «խանդի շարժառիթով» և «ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ» 2015-ի սեպտեմբերի 27-ին գնացել է Մալաթիա շուկային կից վարագույրների խանութ, որտեղ աշխատել է նախկին կինը, և իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ՝ 30 հարված է հասցրել իր նախկին կնոջ՝ Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Հեղինեն մահացել է: Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում:

Հեղինեի իրավահաջորդ քրոջ՝ Քրիստինե Դարբազյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախաքննության առաջադրած վարկածի հետ տուժող կողմը համաձայն չէ:

«Սահմանափակ քննություն է տարվել շարժառիթի հետ կապված: Անհավատարմության մասին խոսք լինել չէր կարող, այդ ուղղությամբ բացարձակապես քննություն չի տարվել: Մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքը բացարձակ մեղադրյալի ենթադրությունն է: Բազմաթիվ մարդիկ կային, որոնք կարող էին քննությանը լուրջ վկայություններ ներկայացնել: Բայց քանի որ քննությունը այդ ուղղությամբ խորացած չի եղել, և դրա համար էլ քննիչին չի հետաքրքրել այլ անձանց հարցաքննելը: Արդյունքում կազմվել է ենթադրությունների հիման վրա կազմված մեղադրական եզրակացություն», -հավելեց փաստաբանը:

Ըստ տիկին Սաֆարյանի, քննիչին բավարարել է միայն այն հանգամանքը, որ Առաքելյանը կատարել է սպանություն, կազմվել է մեղադրանքը ու այդպես ուղարկվել դատարանը:

«Կարծում եմ որ սպանության շարժառիթում առանձին դաժանության երանգ կա: Առաքելյանը մտադրված է եղել սպանել, բացի այդ երեխաներին հայտարարել է, որ սպանելու է կնոջը և հետո իրեն: Այդ կարգի հայտարարություններ է արել: Երեխաները այդ առումով պատրաստ են եղել, իրենց հոր գործողությունները իրենց համար կանխատեսելի են եղել», -ներկայացրեց Սաֆարյանը:

Ըստ որոշ տեղեկությունների, ամուսինը խանդել է կնոջը՝ ազգությամբ թուրք մի մարդու հետ շփվելու համար: Սակայն փաստաբան Սաֆարյանը հերքում է այդ վարկածը՝ նկատելով, որ ազգությամբ թուրք անձնավորության հետ նրանք երկուսն էլ՝ և Հեղինեն, և Արտակը, ունեցել են գործնական հարաբերություններ:

«Նրանց հետ կապը եղել է գործնական նպատակներով: Նրանք միասին են գնացել, այդ մարդու հետ առևտուր արել, պարտքեր կուտակել: Հիմա էս տղան խուսափում է ի հայտ բերել պարտքի թեման և պատճառաբանում է, թե այդ թուրքը զանգել է կնոջը: Լրիվ այլ մոտիվացիա: Բայց նման մոտիվացիա չի եղել, և կարծում եմ, որ գործով քննության ընթացքում դուք կհամոզվեք, որ այդ մոտիվացիան հորինված է», -նշեց փաստաբանը:

Ամուսինները անհաշտ են ապրել, և ամուսնուց բաժանվելուց հետո էլ Առաքելյանը կնոջը հանգիստ չի թողել այն աստիճան, որ կինը դիմել է ոստիկանություն՝ բողոքելով իրեն պարբերաբար հետապնդող ու սպառնացող ամուսնու գործողություններից: Ոստիկանությունում Արտակ Առաքելյանին ընդամենը հորդորել են հեռու մնալ կնոջից:

Փաստաբանի խոսքով, իմանալով այս զույգի վատ հարաբերությունների մասին, «այդքանից հետո չեն կարողացել գալիքը տեսնել»:

«Ես կարծում եմ, որ դեռ այն ժամանակ ռեալ, իրական վտանգ է եղել մեր Հեղինեի կյանքի նկատմամբ: Ես կարծում եմ, որ դատաքննության ընթացքում նախաքննության ներկայացրած փաստական հանգամանքներին ի հակառակ ցուցմունքներ կլինեն: Իսկ թե մեղադրանքը վերաորակելու հարցում ինչպիսին կլինի դատարանի մոտեցումը, դա թողնենք դատարանին, բայց կարծում եմ մեր գործն է, որ օգնենք դատարանին ճիշտ պատկերացում կազմի այս սպանության շարժառիթների հետ կապված», -հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, ինքը շահագրգիռ է, գործով ճշմարտությունը ի հայտ գա, քանի որ չի ցանկանում, որ անձի կյանքը կործանվի և ավելին, դատական ակտերում նրա վերաբերյալ վարկաբեկող տվյալներ լինեն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}