Երբ Մարտի մեկը նոր էր
Երբ մարտի մեկը նոր էր, իշխանությունները բաժանում էին՝ մեր զոհեր, իրենց զոհեր: Բոլորը համարյա բաժանում էին՝ մերոնցը, իրենցը:
Հարազատների մասին չեմ ասում:
Ովքեր մեջտեղում էին ու ոչ անտարբեր, նրանց համար երևի ավելի դժվար էր՝ և նրանց տված զոհերն էին շատ, և կողմերի մեղադրանքը կար մի՝ իրենց կողմում չլինելու, և անելանելիություն էր...:
Չգիտեմ՝ հնացում եղավ, թե՞ խելք հավաքեցին, թե դիվանագիտություն էր, երբ սկսեցին գումարել մարտի մեկի զոհերին:
Բայց երբ կարողացան գումարել, ամոթը եկավ, երևի շատերը հասկացան, հույս ունեմ հասկացան, որ այլևս Մարտի մեկը միշտ նոր է մնալու:
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին