Հինգ ժամ շարունակ մաքրել են Միքելանջելոյի «Դավիթ»-ին
Վերականգնողների մի ամբողջ «բանակ»՝ «զինված» խոզանակներով և փոշեկուլներով, հինգ ժամ շարունակ մաքրել են Միքելանջելոյի հանրահայտ «Դավիթ»-ի քանդակը: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը:
Վերջին 12 տարում «Դավիթ»-ի քանդակը պարբերաբար վերադարձնում են սկզբնական մաքրությանը: Ֆլորենցիայի արվեստների ակադեմիայի տնօրենի խոսքով, մասնագետները հոգ են տանում գլուխգործոցի նկատմամբ, արձանը երկու-երեք ամիսը մեկ փոշուց մաքրելու կարիք ունի:
Ընդ որում, չափազանց կարևոր է չվնասել մարմարը:
Վերականգնողների աշխատանքը հովանավորել է ամերիկյան ոչ կոմերցիոն մի կազմակերպություն, որը վերջին տարիներին 500 հազար եվրո է ներդրել Վերածննդի գլւոխգործոցները պահպանելու համար:
«Դավիթ»-ը գտնվում է Ֆլորենցիայում։ Առաջին անգամ հանձնվել է հասարակության դատին Ֆլորենցիայի Սենյորայի հրապարակում 1504 թվականի սեպտեմբերի 8-ին։
1501–04 թթ-ին Միքելանջելոն Ֆլորենցիայում կերտել է Դավթի վիթխարի արձանը (բարձրությունը` 5 մ), որը կամքի ահռելի ուժի ու հերոսական պոռթկումի մարմնացում է: Ըստ առասպելի՝ Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամուն՝ հսկա Գողիաթին: Միքելանջելոն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին. նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝ պարսատիկը ձախ ձեռքում սեղմած: Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում