Նաիրա Մուրադյան՝ որ ժամանակից չի վախենում ու չի հնանում
Ռեժիսորներ Գաբրիել Օսորիոնի և Պատո Էսկալանի «Արջի պատմությունը», Փիթ Դոկտորի և Յոնաս Ռիվերաի «Գլուխկոտրուկը» անիմացիոն ֆիլմերը «Օսկար» 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել են լավագույնները՝ համապատասխանաբար «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» և «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգերում:
Նկարիչ-անիմատոր Նաիրա Մուրադյանի կարծիքով, «Օսկար» մրցանակի առավել արժանի էին ռուս ռեժիսոր Կոնստանտին Բրոնզիտի «Մենք չենք կարող ապրել առանց տիեզերքի» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը և բրազիլացի ռեժիսոև Ալե Աբրեուի «Տղան ու աշխարհը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը:
«Հատուկ հասկանալի, ավելի շուտ ընթեռնելի մեսիջ ունեցող ֆիլմերն են ստանում մրցանակ, բայց կինոն միայն դաստիարակող ու պլակատային լինելով կորցնում է իր հմայքը ու չի վարակում ստեղծագործելու»,- պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ չափանիշներ պետք է ունենան «Օսկարի» ներկայացված, հաղթած անիմացիոն ֆիլմերը, ասաց Ն. Մուրադյանը:
Ինչ վերաբերում է անիմացիայի ոլորտում նոր թրենդներին, անիմատորն ասաց. «Մի գուցե և կան նոր թրենդներ, բայց չեմ հետևում դրանց ու չեմ կարևորում»:
Պատասխանելով հարցին, թե անիմացայի մեջ ի՞նչն եք գնահատում, Ն.Մուրադյանը նշեց. «Անկեղծ ու հուզիչ պատմությունը հետաքրքիր նկարչական լեզվով պատմած, միակ թրենդն է, որ ժամանակից չի վախենում ու չի հնանում»:
Ի դեպ՝ վերջերս «Միրզոյան» գրադարանում նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանի «Ամանոր» վերջին անիմացիայի ցուցադրությունն էր, որ անցավ «բիսով» ու ջերմ նստվածք թողեց։
"Мы не можем жить без космоса". Режиссер Константин Бронзит. Номинант на Оскар.
Posted by Sergey Shvalya on Sunday, February 28, 2016
«Մենք չենք կարող ապրել առանց տիեզերքի»
«Տղան ու աշխարհը»